Վերաքննիչ դատարանը վերացրել է 70-ամյա Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը

Ինչպես գիտեք Ղարիբ Բաբայանի գործով քրեական Դատարանի 02․02․2025թ-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարման արդյունքում՝ Ղարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն և որպես պարտականություն սահմանելով, Դատարանը արգելել է Ղարիբ Բաբայանին սոցիալական ցանցերում, համացանցային հարթակներում, ծառայություններում կամ կայքերում հրապարակային կոչեր կատարելը, գրում է փաստաբան Վլադիմիր Հայրապետյանը։

«Դատարանի հիշյալ որոշումը՝ իմ և գործով հսկող դատախազի կողմից բողոքարկվել է վերաքննության կարգով։

Վերաքննիչ քրեական Դատարանի 06․03․2025թ-ի որոշմամբ բավարարվել է իմ բողոքը և հիմնավոր կասկածի բացակայությունը արձանագրելով մերժել է դատախազի հատուկ վերանայման բողոքը։

Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ հատուկ վերանայման Վճռաբեկ բողոք է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազի կողմից, որի արդյունքում էլ ՀՀ Վճռաբեկ Դատարանի քրեական պալատը 07․05․2025թ-ի որոշմամբ՝ մերժել է Գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։

Այսպիսով վերաքննիչ քրեական Դատարանի որոշումը մնաց օրինական ուժի մեջ։

Հ․Գ նախաքննությունը․․․, երևի շարունակվում է, սակայն ս․թ փետրվարից առ այսօր վարույթն իրականացնող մարմնին չենք տեսել, որևէ քննչական կամ դատավարական գործողության կատարման չենք հրավիրվել․․․»։

–00—ՅՄ