Լավրովը և Ռուբիոն քննարկել են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները։

Ռուբիոն ողջունել է ռազմագերիների փոխանակման և կողմերի կողմից զինադադարի հասնելու համար անհրաժեշտ պայմանների տեսլական պատրաստելու մասին պայմանավորվածությունները։

Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցում։

–00—ՅՄ