Միրզոյանը անվտանգության շուրջ Եվրոպական քաղաքական համայնքի ու ՀՀ֊ի ըմբռնումները համահունչ է համարում

17/05/2025 Քաղաքական

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ընդգծել է անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված այդ հարթակում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը։

Այս մասին Արարատ Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբոլոգում կատարած գրառման մեջ։

«Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը, որոնք ուղղված են մեր անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը: Այս փոխըմբռնումը Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնությունների հիմքում է՝ այս անգամ Տիրանայում»,-նշել է Միրզոյանը։

–00—ԱՀ