Բայց չէ, իրենք գնում են զորակոչի համակարգը փլուզելու, խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով
17/05/2025
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Զինված ուժերի համալրման և մեր ունեցած ներուժի արդյունավետ իրացման տեսանկյունից, ոչ թե բանակից ազատվելը կամ կրճատելը պետք է գումարով դարձնել, այլ հնարավոր է օգտվել նույնիսկ եղած օրենսդրական հնարավորությունից` 1-2 փոփոխություններով:
Ատեստացիայի համակարգի խնդիրների և լուծումների մասին շատ եմ խոսել/գրել, նույնիսկ ժամանակին գրությամբ, բազմաթիվ լուծումներով ԳՇ ներկայացրել, սակայն դրանք անհիմն ձևով մերժվել են:
Նույնիսկ իրենց ընդունած ատեստացիայի մասին օրենքով, կարելի է մեկ փոփոխությամբ, զինված ուժերում համալրման էական խնդիր լուծել, բայց չէ, իրենք գնում են զորակոչի համակարգը փլելու և դրա փոխարեն խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով:»։
–00—ԱՊ