ԱՄՆ-ն համոզված է՝ ՌԴ-ի դեմ հյուծող պատերազմ վարելու նախկին արևմտյան ռազմավարությունը չի գործում

ԱՄՆ վարչակազմը համոզված է, որ Ռուսաստանի դեմ հյուծող պատերազմ վարելու նախկին արևմտյան ռազմավարությունը չի գործում։ Թրամփը ձգտում է նպաստել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի տեղակալ Մորգան Օրտագուսը։

«Թրամփը փորձում է բանակցությունների սեղանի շուրջ բերել պատերազմի երկու կողմերին։ Ոչ ոք չի շահի, եթե այս պատերազմը շարունակվի: Նախորդ վարչակազմը փորձում էր հյուծիչ պատերազմ խաղալ ռուսների հետ։ Սա ռուսների դեպքում աշխատող ռազմավարություն չէ», – հայտարարել է Օրտագուսը։

–00—ՍՊ