Ուկրաինայի պատվիրակը կժամանի Հայաստան

16/05/2025 Քաղաքական

ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կարգադրություն է ստորագրել․

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

Կազմակերպել 2025 թվականի մայիսի 17-21-ը փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանող՝  ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ, Ուկրաինայի պատվիրակ Սերգեյ ՎԼԱՍԵՆԿՈԻ  գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար  Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

–00—ՍՊ