Սեբաստիա փողոցում վթարից տուժած 6 մեծահասակ և 2 անչափահասներից մեկը հոսպիտալացվել են

Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունը։

6 մեծահասակ տեղափոխվել են բժշկական կենտրոն և այժմ գտնվում են հետազոտությունների փուլում:

2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն:

Տուժածների առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

–00—ՅՄ