Էրդողանը կմեկնի Ալբանիա
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ալբանիա՝ մասնակցելու «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին»: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:
Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ:
Ակնկալվում է, որ Էրդողանը շփումների օրակարգում է պահելու Ստամբուլի ռուս-ուկրաինական բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցերը:
Հավելվում է նաև, որ Թուրքիայի նախագահը հանդիպումներում անդրադառնալու է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին և Իսրայելի կողմից իրականացվող գործողություններին:
Նշենք, որ գագաթնաժողովին մասնակցելու է 48 երկրի առաջնորդ, ինչպես նաև Եվրախորհրդի, Եվրախորհրդարանի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարները:
Գագաթնաժողովի քննարկման հիմնական թեման ամոփված է «Նոր աշխարհ, նոր Եվրոպա. Միասնություն-համագործակցություն-գործընկերություն և գործողություն» խորագրում:
Անդրադարձ է կատարվելու Եվրոպա մայրցամաքին վերաբերող խնդիրներին: Այս համատեքստում կազմակերպվելու է 3 առանձին կլոր սեղան-քննարկում:
Ակնկալվում է, որ կողմերը գնահատականներ են տալու Եվրոպայի անվտանգության, ժողովրդավարության պաշտպանության, մրցակցային ուժի և տարբեր սպառնալիքների դեմ պատրաստվածության ու միջամտության կարողանակության հետ կապված հարցերի վերաբերյալ:
–00–ԱՀ