Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

15/05/2025 22:42 Ներքին կյանք
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա, հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»։