Կենտրոնացել ենք քաղաքական երկխոսության խնդրի վրա․ Ալբանիայի վարչապետը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

15/05/2025 19:31 Քաղաքական

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից և գրել․

«Քննարկեցինք երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խթանման և համագործակցության ընդլայնման հարցեր՝ կենտրոնանալով քաղաքական երկխոսության, տնտեսական զարգացման խնդիրների վրա»։