Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի կողմից ստացա ղազախական ազգային տարազ՝ շապան. Ալեն Սիմոնյան

15/05/2025 16:33 Քաղաքական

Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի կողմից ստացա ղազախական ազգային տարազ՝ շապան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այն նվիրում են հարգարժան հյուրերին: Շնորհակալ եմ գործընկերոջս նման խորհրդանշական նվերի համար»:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Ղազախստանում է գտնվում:

–00—ՅՄ