Թուրքիայի ռազմածովային ուժերն անցկացնում են «Ծովագայլ» զորավարժությունը
14/05/2025
Տարածաշրջան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Թուրքիայի պաշտպանության նախարարության ռազմածովային ուժերի հրամանատարության կողմից մայիսի 6-ից 17-ն անցկացվում է «Ծովագայլ II/2025» (DENİZKURDU-II/2025) զորավարժությունը։
Նշվում է, որ զորավարժությունը մեկնարկել է Արևելյան Միջերկրականում, էգեյան, Մարմարա և Սև ծովերում։ Ընդհանուր առմամբ զորավարժությանը մասնակցում է 120 ռազմանավ և 85 օդանավ։
Բացի ռազմածովային ուժերից վարժանքներին մասնակցում են նաև ցամաքային, ռազմաօդային ուժերը, ափամերձ պահպանության և ժանդարմերիայի հրամկազմերը, ինչպես նաև ներքին գործերի, առողջապահության, տրանպորտի և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչները։
Նշվում է, որ 28 երկրից 29 ռազմական կցորդ դիտորդի կարգավիճակով հետևելու է զորավարժության ընթացքին։