Աբազյանի որդին Երևանի կենտրոնում բնակարանը ձեռք է բերել դրա օրինական սեփականատիրոջից. պարզաբանում

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն անդրադարձել է «Հետք» լրատվականի հոդվածին, որն առնչվում էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդու Ռոբերտ Աբազյանի կողմից Երևանի կենտրոնում բնակարանի ձեռքբերմանը։

Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ին տրված պարզաբանման մեջ նշված է.

««Hetq.am» լրատվական կայքում ս.թ. ապրիլի 29-ին հրապարակված «600.000 դոլարանոց գույքը չի ներառվել բռնագանձման ցուցակում․ այն գնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ «Հետք» լրատվականի կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը դեռևս  31.03.2025թ.-ին  հարցում էր հասցեագրել ՀՀ ԱԱԾ տնօրենին որդու՝ Ռոբերտ Աբազյանի ձեռք բերած բնակարանի վերաբերյալ, որի կապակցությամբ ԱԱԾ աշխատակազմի ղեկավարը հայտնել էր, որ հայցվող տեղեկատվությունը վերաբերում է ԱԱԾ տնօրենի որդուն՝ Ռոբերտ Աբազյանին, ուստի հայցվող տեղեկատվությունը ԱԱԾ-ն չի կարող տրամադրել, ինչի մասին հոդվածում նշվել է:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ռոբերտ Աբազյանը որպես չափահաս ՀՀ քաղաքացի վերոնշյալ գույքը ձեռք բերելու համար գործարք է կնքել քաղաքացի Եղիշ Համբարձումյանի հետ և հիփոթեքային վարկավորման միջոցով գնել տվյալ բնակարանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ