Ռուսաստանը և Ուկրաինան կարող են մի շարք հանդիպումներ անցկացնել Ստամբուլում
14/05/2025
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Ստամբուլում բանակցային գործընթացի շարունակությունը չի կարելի բացառել. հավանական է, որ դա կլինի հանդիպումների շարք, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Իբրահիմ Հալիլ Քորքմազը։
«Միանգամայն հնարավոր է, որ բանակցություններից հետո համաձայնության հասնենք գործընթացը շարունակելու համար՝ հակամարտությունը դադարեցնելու: Ամեն ինչ կախված կլինի (մայիսի 15-ի առաջին հնարավոր հանդիպման արդյունքներից – խմբ.) դրանից», – ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է հավանական, որ մայիսի 15-ին Ստամբուլում հնարավոր հանդիպումը վերջինը չի լինի։
–00—ՅՄ