Ֆրանսիայում ՀՀ դեսպանը աշխարհաքաղաքական հարցերի շուրջ քննարկում է ունեցել

13/05/2025 Քաղաքական

Մայիսի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահ Թիերի դը Մոնբրիալին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները բովանդակալից քննարկումներ են ունեցել աշխարհաքաղաքական հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև՝ ապագա համագործակցության հնարավոր ուղիների վերաբերյալ։

Տեղեկատվություն․ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը հիմնադրվել է 1979թ․ Թիերի դը Մոնբրիալի կողմից։ Միջազգային խնդիրների և գլոբալ կառավարման վերլուծության ամենազդեցիկ ինստիտուտն է Ֆրանսիայում, տարիներ շարունակ ոլորտային տարբեր զեկույցներում ներառվում է աշխարհի ամենաազդեցիկ ուղեղային կենտրոնների հնգյակում:

–00—ՍՊ