Զառիթափի նախկին ղեկավարից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, Վայոց ձորի մարզում գտնվող 4 անշարժ գույք.
2 տրանսպորտային միջոց.
4 իրավաբանական անձում մասնակցության իրավունք.
83 միլիոն 800 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
9 միլիոն 576 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
–00—ՅՄ