Բնապահպանական խախտումներ Գյումրիում․ մետաղամշակող ընկերություն և ձկնաբույծը տուգանվել են

ԲԸՏՄ-ն Գյումրիում առանց թույլտվության գործունեություններ է կասեցրել

📍 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրել են առանց թույլտվության գործունեություն իրականացնելու 2 դեպք։

⚙️ Մետաղամշակում իրականացնող «Մագնոն Ա» ՍՊԸ-ն հաստոցների, զոդման, եռակցման աշխատանքները կատարել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

🐟 Ձկնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական անձ Ս.Կ.-ն չունենալով ջրօգտագործման թույլտվություն գրունտային ջրերից իրականացրել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի որոշումներով 2 դեպքերով էլ ապօրինի գործունեությունները կասեցվել են։
💰 Նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

–00–ԱՀ