Աջափնյակում ծառերի արմատների վնասման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում շինաշխատանքների հետևանքով ծառերի վնասման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Պարզվել է, որ Երևանի Ֆուչիկի 25/2 հասցեի բակում «ՀԻԴՐՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից նորակառույց շենքի կոյուղու անցկացման ընթացքում վնասվել է «Թեղի» տեսակի 4 ծառի արմատային համակարգ, ինչի արդյունքում ծառերից մեկն արդեն իսկ տապալվել է, մյուս 3-ը՝ նույնպես կտապալվեն կամ կչորանան։

Կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման հաշվարկ, որը կազմել է 470.000դր.։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

–00–ԱՀ