Իրանը չի ընդունելու միջուկային ծրագրից հրաժարվելու ԱՄՆ պահանջները

Իրանը ոչ մի կերպ չի ընդունում ԱՄՆ-ի պահանջը՝ հրաժարվել իր խաղաղ միջուկային ծրագրից՝ միջուկային համաձայնագրի շուրջ հետագա բանակցություններ անցկացնելու համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իրանը չի ձգտում ստեղծել միջուկային զենք։ Նրանք մեզ ասացին, որ ցանկանում են համոզվել, որ մենք չենք ուզում միջուկային զենք ձեռք բերել. մենք լիովին պատրաստ էինք դրան։ Սակայն պահանջը, որ մենք հրաժարվենք մեր խաղաղ միջուկային ծրագրի շրջանակներում հետազոտություններից, և նրանք սկսեն բանակցություններ մեզ հետ, ոչ մի կերպ ընդունելի չէ», – ասել է Իրանի նախագահը։

–00—ՅՄ