Հռոմի պապը կոչ է արել տևական խաղաղություն հաստատել Ուկրաինայում և անհապաղ զինադադար՝ Գազայում

Հռոմի պապ Լեո 14-րդը կոչ է արել արդար և տևական խաղաղություն հաստատել Ուկրաինայում և անհապաղ զինադադար՝ Գազայում՝ պատանդների ազատ արձակմամբ և մարդասիրական օգնության առաքմամբ։

«Ես դիմում եմ աշխարհի գերտերություններին՝ կրկնելով «այլևս երբեք պատերազմ» մշտական կոչը», – ասել է կաթոլիկների հովվապետը՝ մեջբերելով Հռոմի Ֆրանցիսկոս պապին, որը դատապարտում էր աշխարհն ավերող հակամարտությունների թիվը՝ ասելով, որ դա «երրորդ համաշխարհային պատերազմ է կտոր-կտոր»:

«Ես իմ սրտում կրում եմ ուկրաինացի սիրելի ժողովրդի տառապանքները: Թող հնարավոր ամեն ինչ արվի՝ հնարավորինս շուտ իրական, արդար և տևական խաղաղության հասնելու համար», – ասել է նաա՝ կոչ անելով ազատ արձակել ռազմագերիներին և ուկրաինացի երեխաներին վերադարձնել իրենց ընտանիքներին, ինչպես նաև ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը։

–00—ՅՄ