Թուրքիայում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 20 մարդ

Թուրքիայի Չանաքքալե-Էզինե մայրուղում խոշոր վթար է տեղի ունեցել. ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարի և ուղևորատար մեքենայի, հաղորդում է Cumhuriyet-ը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, 20-ը՝ վիրավորվել։

Թուրքիայի արդարադատության նախարար Ցըլմազ Թունչը հայտարարել է, որ միջադեպի հետ կապված հետաքննություն է ընթանում, և նշանակվել են երկու դատախազներ։

–00–ԱՀ