Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «ԶԻԼ»-ը և «Գազել»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Տիգրան Քոթանջյանն ու կրտսեր պարեկ Արգիշտի Բարսեղյանը:
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
«Ինչպես գործել»․ Փաշինյանը «իրական Հայաստանի գաղափարախոսությունն» է ներկայացրել Կապանում
-
Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը․ քաղաքագետ
-
Բաքուն նպատակ ունի Արցախի տարածքից հայ ժողովրդի բազմադարյա մշակութային հետքը վերջնական վերացնել
-
Ընդդիմության վիզը կտրել սպառնացող Փաշինյանի նկատմամբ դատախազությունը պետք է քրգործ հարուցի. Արշակյան
-
«Կրթությունը պետք է լինի ազգային ռազմավարություն, ոչ թե շոու»․ Վիտալի Մանգասարյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է