Վլադիմիր Պուտինը կոչ է ուղղել համաշխարհային հանրությանը

08/05/2025 22:15 Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է ուղղել համաշխարհային հանրությանը․

«Ռուսաստանը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել առկա խնդիրների լուծման գործում, ինչպես նաև համատեղ պատասխանատվություն ստանձնել ապագա սերունդների համար։

Ռուսաստանը հանդես է գալիս բոլորի համար հավասար և անբաժանելի անվտանգության օգտին, դա կարող է խաղաղություն ապահովել երկրի բոլոր ժողովուրդների համար։

Համոզված եմ, որ միայն նման մոտեցումները երկարաժամկետ խաղաղություն, բարգավաճում և հավասար հնարավորություններ կապահովեն երկրագնդի բոլոր ժողովուրդների համար։ Ռուսաստանը պատրաստ է այսպիսի կառուցողական, համատեղ աշխատանքի»,- ասել է ՌԴ նախագահը։

ՌԴ նախագահը բաժակ է բարձրացրել հաղթողների սերնդի, Մեծ հաղթանակի, խաղաղության և բարեկեցության, Ռուսաստանի բարեկամների համար: