«Նացիզմի դեմ hաղթանակի հիշողության պահպանումը պարտականություն է». համատեղ հայտարարություն՝ ԵԱՀԿ-ում

08/05/2025 Քաղաքական

«Նացիզմի դեմ hաղթանակի պատմական հիշողության պահպանումը ընդհանուր պարտականություն է». Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և մի շարք այլ հետխորհրդային երկրների պատվիրակությունները ԵԱՀԿ-ում համատեղ հայտարարություն են տարածել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման կամ խեղաթյուրման փորձերն անընդունելի են, ինչպես նաև անընդունելի են նացիստների և նրանց հանցակիցների վերականգնմանն ուղղված ջանքերը, ասվում է հայտարարության մեջ։

Նրանք դատապարտել են ազատագրող զինվորների հուշարձանների և թաղման վայրերի ոչնչացումն ու պղծումը։ Նաև ընդգծել են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու փորձերի անթույլատրելիությունը՝ կոչ անելով բոլոր երկրներին և ժողովուրդներին հարգել հաղթանակը կերտողների հիշատակը։

–00—ՍՊ