Երևանում գտնվող գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
08/05/2025
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Երևանում գտնվող գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով, այս մասին հայտնում են ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:
«ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1):
Ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում:
Հայտնաբերված իրավախախտման համար սահմանված է վարչական պատասխանատվության` 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ:
–00—ՅՄ