Ռուսական զորքերը ԴԺՀ-ի Տրոիցկոյեն գրավել են մինչև զինադադարը սկսելը. ՌԴ ՊՆ

«Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տրոիցկոյե բնակավայրը գրավել են մինչև զինադադարի մեկնարկը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ չնայած հրադադարի հայտարարմանը, Ուկրաինայի զինված ուժերը չեն դադարեցրել ռազմական գործողությունները ռուսական զորքերի դեմ և զինադադարը մեկնարկելուց ի վեր գրանցվել է կրակի դադարեցման ռեժիմի 488 խախտում:

Ուկրաինայի ԶՈՒ-ն, ըստ ՌԴ ՊՆ-ի, Կուրսկի մարզի պետական սահմանի հատվածով ճեղքման երկու փորձ են ձեռնարկել, իսկ ԴԺՀ-ի Ձերժինսկի շրջանում՝ 1 գրոհ։

–00—ՅՄ