Մասիսում «BMW»-ն բախվել է «KamAZ» մակնիշի բետոնախառնիչին. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկերի հերթապահ խումբը:

Բախման հետևանքով «BMW»-ն հայտնվել է ճանապարհի մեջտեղում և երթևեկությունը դարձել է դանդաղընթաց:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «KamAZ»-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված «BMW»-ի վարորդի ինքնությունը:

–00—ՅՄ