ՔՊ-ն միայնակ է մասնակցելու 2026 թ-ի խորհրդարանական ընտրություններին. Ալեն Սիմոնյան

08/05/2025 Քաղաքական

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է 2026 թ-ի ընտրություններին մասնակցել առանձին՝ առանց կոալիցիայի։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, թե դա իր «հաստատ համոզմունքն է»։

Սիմոնյանը նաև վստահ է, որ այդ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն կրկին ստանալու է ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը։