«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին

08/05/2025 Տնտեսական

Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագիծը` որպես տարեվերջին իրականացված «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի տրամաբանական շարունակություն:

«Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագիծն ունի երեք հիմնական բաղադրիչ` ֆինանսական ծառայությունների արտոնյալ պայմաններով «Ընտանեկան փաթեթ», «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խորագրով խաղարկություն և Երևանում հանրային տրանսպորտի ուղետոմսերի հետվճարի արշավ:

«Նախագծի միջոցով Ամերիան ցանկանում է շնորհակալություն հայտնել Հայաստանում և Հայաստանի համար ապրող ու արարող բոլոր ընտանիքներին: Հրավիրում ենք բոլորին միանալ Ամերիա ընտանիքին իրենց մտերիմների, ընկերների, բարեկամների` մեծ ընտանիքի բոլոր անդամների հետ, որպեսզի միասին օգտվեն այս նախագծի բոլոր առավելություններից»,- նշում է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը:

«Նախագծի շրջանակում Բանկի նոր և գործող հաճախորդները և նրանց ընտանիքի անդամները հնարավորություն կստանան օգտվելու քարտերի, վարկերի, ավանդների արտոնյալ պայմաններ տրամադրող «Ընտանեկան փաթեթ»-ից, ինչպես նաև մասնակցելու ավելի քան 50 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 300-ից ավելի նվերների խաղարկությանը։ Ավելին, Ամերիաբանկի յուրաքանչյուր Visa քարտապան կարող է ստանալ 30% հետվճար Երևանում հանրային տրանսպորտի իր բոլոր ուղետոմսերի համար, իսկ նոր հաճախորդները` 100% հետվճար առաջին 20 ուղետոմսի համար»,- նշում է Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը։

«Ընտանեկան փաթեթ»

«Ընտանեկան փաթեթ»-ի շրջանակում հաճախորդները կարող են ստանալ 15% հատուկ անվանական տոկոսադրույք անգրավ վարկերի համար, 50% զեղչ պրեմիում դասի Gold և Platinum քարտերի համար, + 0,1%՝ MyAmeria-ով ավանդ և խնայողական հաշիվ բացելու, ինչպես նաև Ամերիա մանկական ավանդ ներդնելու դեպքում, ճամփորդական անվճար ապահովագրություն՝ MyAmeria-ի MyTour հարթակով ճամփորդական փաթեթ ձեռք բերելու դեպքում և շատ ավելին։

Ամերիայի «Ընտանեկան փաթեթ»-ից օգտվելու համար հաճախորդները պետք է մինչև սեպտեմբերի 30-ը իրենց ընտանիքի առնվազն մեկ նոր անդամի հրավիրեն` դառնալու Բանկի հաճախորդ:

«Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկություն

Խաղարկության մասնակից են դառնում մայիսի 5-ից մինչև սեպտեմբերի 30-ը Ամերիաբանկի հաճախորդ դարձած բոլոր անձինք, որոնց այս ընթացքում անվճար կտրամադրվի «Հաշվի բացում ծառայությունների փաթեթ»-ը` Visa Classic  քարտ, Ամերիաբանկի հաշիվ և MyAmeria հավելված:

Բացի այդ, թե նոր, թե գործող հաճախորդները կստանան խաղարկության լրացուցիչ պրոմո կոդեր հրավիրված յուրաքանչյուր անձի համար, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս MyAmeria-ով գործարքներ կատարելու, բանկային և ոչ բանկային ավելի քան 20 ծառայությունից օգտվելու համար։

Միանալով արշավին` հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցելու 4 ամսական և 1 ամփոփիչ խաղարկություններին ու շահելու՝

10 ընտանեկան ճամփորդություն դեպի արտերկիր և 50 ընտանեկան ճանապարհորդություն Հայաստանում

150 նվեր քարտ ռեստորանների, զվարճանքի ու մշակութային վայրերի համար

100 նվեր քարտ գրախանութներից օգտվելու ու ընտանեկան լուսանկարահանումների համար։

Մասնակցության ամբողջական պայմանները՝ այստեղ։

Հանրային տրանսպորտի ուղետոմսի հետվճար

Բանկին մայիսի 2-ից մինչև հունիսի 30-ը միացած նոր հաճախորդները Ամերիայի Visa քարտով մինչև օգոստոսի 31-ը ուղետոմս գնելու դեպքում կստանան 100% քեշբեք հանրային տրանսպորտի առաջին 20 ուղետոմսի համար։

Բացի այդ, Բանկի բոլոր Visa քարտապանները MyAmeria հավելվածով ամսական 10 ֆինանսական գործարք կատարելու դեպքում կստանան 30% քեշբեք Ամերիայի Visa քարտով մինչև օգոստոսի 31-ը գնված բոլոր ուղետոմսերի համար։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

–00—ՅՄ