ՌԴ-ից ՀՀ մի չվերթը չեղարկվել է, մյուսները ուշանում են. ինչ իրավիճակ է օդանավակայաններում

Ռուսաստանի օդանավակայաններում սահմանափակումները ազդել են նաև դեպի Երևան չվերթերի վրա, սակայն իրավիճակը վերահսկվում է։
 Ռուսաստանից Հայաստան չվերթերը ժամանում են ուշացումներով՝ Ռուսաստանի օդանավակայաններում մտցված ժամանակավոր սահմանափակումների պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից։
«Իրավիճակը գրեթե կարգավորվել է, չվերթերի ուշացումներ են եղել։ Ավիաընկերություններից մեկը միավորել է երկու չվերթ, ինչի արդյունքում դրանցից մեկը չեղարկվել է», – պարզաբանել են կոմիտեից։
Դատելով առցանց չվացուցակից՝ խոսքը դեպի Մոսկվա «Ural Airlines»–ի չվերթի մասին է։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ի երեկոյան Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ մտցվեցին ինքնաթիռների ընդունման և ուղարկման համար՝ անօդաչուների հարձակումների սպառնալիքի պատճառով։ Իսկզբանե սահմանափակումներն անդրադարձան «Վնուկովո», «Ժուկովսկի» և «Դոմոդեդովո» օդանավակայաններին, իսկ ավելի ուշ՝ նաև «Շերեմետևոյի» վրա։ Ռուսական ԶԼՄ–ների տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում «Վնուկովոյում» չեղարկվել էր մոտ 50 չվերթ, «Շերեմետևոյում»՝ առնվազն 60, իսկ «Դոմոդեդովոյում»՝ մոտ 20 չվերթ։

–00–ԱՀ