Հունիսի 3-ից օգոստոսի 22-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող նախագծերի ցանկում:

«Վարժական հավաքների նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:

–00—ՅՄ