Հաղթանակ նաև Փարիզում և մյունխենյան ուղեգիր․ Էնրիկեի թիմը ՉԼ-ի եզրափակիչում է
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Փարիզում կայացավ Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը ՊՍԺ-ի և «Արսենալի» միջև։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր փարիզյան ակումբի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Հանդիպման 27-րդ րոպեին փարիզյան ակումբն առաջ անցավ հաշվի մեջ․ ՉԼ-ում իր առաջին գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։ Հանդիպման 69-րդ րոպեին հյուրերի դարպասին 11 մետրանոց նշանակվեց, սակայն Վիտինիայի հարվածը որսաց Ռայան։ Սակայն քիչ անց Հակիմին, միևնույն է, երկու գնդակի առավելություն տվեց իր թիմին:
77-րդ րոպեին Սական կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելին անել լոնդոնցիներին մնացած ժամանակահատվածում չստացվեց՝ 2-1։ Այսպիսով, Լուիս Էնրիկեի թիմը երկու հանդիպումների արդյունքով ընդհանուր 3-1 հաշվով հաղթանակ տոնեց ու դուրս եկավ եզրափակիչ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ