Արտաշատ-Երևան ճանապարհին բախվել են «Opel»-ը, «Chevrolet»-ը, «Lexus»-ը, «Opel Combo»-ը․ կան տուժածներ
06/05/2025
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Մայիսի 6-ին, ժամը 14:06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «Opel», «Chevrolet», «Lexus» և «Opel Combo» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
–00—ՅՄ