Թեհրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին․ Իրանի ԱԳ փոխնախարար

06/05/2025 11:18 Քաղաքական

Պաշտոնական Թեհրանը իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ։

Նա ընդգծել է, որ այս գործընթացը կարող է իրականացվել Իրանի և Ադրբեջանի նախագահների նախաձեռնությամբ. «Ես կարծում եմ, որ այս հարցը կարտացոլվի երկու կողմերի հարաբերություններում»,- ասել է նա։

–00—ՅՄ