Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ գրել էինք, որ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ նրա կուսակից Հակոբ Ասլանյանը կնախաձեռնեն վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Հիշեցնենք, որ ՔՊ-ից հեռացվելուց հետո նրանք նոր կուսակցություն են հիմնել՝ ՄԱՍԿ։

Մասնավորապես գրել էինք, որ «Հայաստան» դաշինքի հայտարարությունից հետո, որ պատրաստ են իրենց 28 պատգամավորի ստորագրությունը տալ՝ Փաշինյանի անվստահության գործընթացի մեկնարկի համար, ՄԱՍԿ-ում որոշել են առիթը բաց չթողնել։ Մենք Հովիկ Աղազարյանին երեկ հարցրինք՝ նախաձեռնելո՞ւ են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց:

Նա պատասխանեց, որ ուրբաթ օրը կուսակցության վարչության նիստ են անելու եւ քննարկելու են այդ հարցը, որից հետո կկարողանան դիրքորոշում հայտնել»:

–00—ՍՊ