Հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամի մեքենան

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Գիշերը ժամը 04։20-ի սահմաններում, անհայտ անձը կամ աձինք Շենգավիթ վարչական շրջանի, Մկրտիչ Սեդրակյան փողոցում, սեփական տան դիմաց հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան։

Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ