Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամուրջ հուշարձան, որը նորոգվում և վերականգնվում է բարերարի միջոցներով:
Երևանի Կարմիր կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. աշխատանքներն ընթանում են՝ համաձայն վերականգնման նախագծի: Արդեն ավարտվել է մեծաթռիչք կամարների և թաղերի, հյուսիսային և հարավային պատնեշների, կամրջախելերի վերականգնումը, ներկայում ընթանում են կամրջի պարապետների և սալահատակի նորոգման և վերականգնման աշխատանքները:
Տեղում քննարկվել է կամրջի հարավային հատվածում հնարավոր սենյակի առկայության ստուգման անհրաժեշտությունը՝ հետախուզական բացվածքների իրականացմամբ:
Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականին:
–00–ԱՀ