Սարալանջի փողոցում բախվել են 2 «BMW»-ները, որոնցից մեկը կոտրել է երկաթե թիթեղն ու հայտնվել փոսում
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Սամվել Օրդուխանյանի վարած «BMW» մակնիշի և 33-ամյա Մհեր Սարգսյանի վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Սարգսյանը, Ռոբերտ Ապրեսյանն ու Ռաֆիկ Աթոյանը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Ս. Օրդուխանյանի վարած «BMW»-ում առաջացած անսարքությունը, ինչի հետևաքով վարորդը չի կարողացել կառավարել, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «BMW X3»-ին, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհի եզրին տեղադրված երկաթե թիթեղին, կոտրել այն և մասամբ հայտնվել փոսում:
–00—ՅՄ