Ավտովթար՝ Տավուշի մարզում. Դիլիջանի ոլորաններում բախվել են «ԶԻԼ 130»-ն ու «JAC» բեռնատարը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում բախվել են Արտակ Դանիելյանի վարած «ԶԻԼ 130» և Գևորգ Ալիխանյանի վարած «JAC» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտակական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Դիլիջան» բշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ: Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
–00–ԱՀ