Հրազդան խոշորացված համայնքում կորած 2 տարեկան երեխային դեռ որոնում են. ՆԳՆ

Հրազդան խոշորացված համայնքում երեկ կորած 2 տարեկան երեխային դեռ չեն գտել, որոնումները շարունակվում են: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Ոտիկանության և փրկարար ծառայության կողմից որոնողական միջոցառումները շարունակվում են»,- ասաց նա։

Երեկ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։

Նշենք, որ երեկվանից Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, Հրազդանի հրշեջ- փրկարարները, պարեկները որոնողական աշխատանքներ են իրականացնում։

–00—ՅՄ