«Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն» ԲԲԸ նախկին տնօրենի իրավահաջորդից կբռնագանձվի 330 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Էմիլ Գուրգենի Գրիգորյանի և նրա կնոջ՝ Սեդա Գասպարի Հակոբյանի իրավահաջորդից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

4 անշարժ գույք.

1 տրանսպորտային միջոց.

2 իրավաբանական անձում մասնակցություն.

շուրջ 330 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

–00—ՅՄ