Պակիստանը զինամթերքի պակաս ունի Ուկրաինային վաճառքի պատճառով
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Պակիստանի զինված ուժերը հրետանային զինամթերքի լուրջ պակասի են բախվում Ուկրաինային վաճառելու պատճառով, ինչը Պակիստանի մարտական կարողությունները սահմանափակում է ընդամենը չորս օրով, հայտնում է հնդկական ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Պակիստանի զինված ուժերը հրետանային զինամթերքի լուրջ պակաս ունեն, ինչը նրանց մարտական հնարավորությունները լրջորեն սահմանափակում է չորս օրով: Սա պայմանավորված է երկրի կողմից Ուկրաինայի հետ վերջերս կնքված զենքի պայմանագրերով, որոնք սպառել են նրա ռազմական պաշարները», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ պակիստանցի զինվորականները խորապես մտահոգված են կարևորագույն զինամթերքի պակասի պատճառով։ Գործակալությունը գրում է, որ երկրի զինված ուժերը գտնվում են խոցելի դիրքում։
–00—ՅՄ