Հռոմի պապի ավտոմեքենան կվերածվի շարժական բժշկական կայանի Գազայի երեխաների համար
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Հռոմի Ֆրանցիսկոսի պապի ավտոմեքենան կվերածվի շարժական բժշկական կենտրոնի՝ Գազայի հատվածի երեխաներին բուժելու համար, գրում է Corriere della Sera թերթը։
«Ֆրանցիսկոս պապի կողմից օգտագործվող մեքենան կվերածվի Գազայի երեխաների համար նախատեսված փոքրիկ շարժական բժշկական կայանի», – գրել է թերթը։
Հրատարակության համաձայն, պապը մահից առաջ այս մասով դիմել է Երուսաղեմի «Caritas» բարեգործական կազմակերպությանը։ Մեքենան արդեն հանձնվել է մի կազմակերպության, որը «Caritas» շվեդական մասնաճյուղի հետ համատեղ կահավորում է այն։
«Corriere della Sera»-ն գրում է, որ տրանսպորտային միջոցը հագեցած կլինի ախտորոշման, վերլուծության և բուժման սարքավորումներով, մասնավորապես՝ վարակների հայտնաբերման արագ թեստեր, թթվածնի մատակարարում, պատվաստանյութեր, ինչպես նաև դեղամիջոցներ պահելու համար նախատեսված սառնարան։
Միաժամանակ, ինչպես ընդգծում է թերթը, այս բժշկական կենտրոնի օգնությամբ Գազայի երեխաներին տարրական բժշկական օգնություն ցուցաբերելը հնարավոր կլինի միայն դեպի Գազայի հատված մարդասիրական միջանցքի բացումից հետո։
–00—ՅՄ