Իսրայելի վարչապետը հետաձգել է նախատեսված այցն Ադրբեջան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան նախատեսված այցը՝ Գազայի հատվածում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների և անվտանգության ոլորտում լարված քաղաքական օրակարգի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Ynet պորտալը, այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը:
Ըստ աղբյուրի՝ նախատեսվում էր, որ գալիք չորեքշաբթի Նեթանյահուն հնգօրյա պաշտոնական այցով կմեկնի Բաքու և կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այս այցը պետք է տեղի ունենար մոտ 10 օր անց այն բանից հետո, երբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելեց Ադրբեջան՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող միջուկային բանակցությունների ֆոնին:
Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ այցը հետաձգվելու է, և նա շնորհակալություն է հայտնել Ալիևին հրավերի համար:
–00–ԱՀ