Ալինա Արայանը՝ այլևս չնկարահանվելու, հասարակության անտարբերության ու անձնական կյանքի մասին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
24TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է դերասանուհի Ալինա Մարտիրոսյան-Արայանը։
«Խնդիրը հոնորարների ցածր լինելն է, որ այսօր եթերում չկամ, ես արտիստ եմ, ով չունի կայացվածության խնդիր ու դա շատ կարևոր է, որ գնահատված լինեմ», – նկատում է դերասանուհին՝ խոսելով այլևս չնկարահանվելու ու հեռուստաեթերում չլինելու մասին։
Խոսելով հանրության շուջը տիրող իրավիճակի մասին, դերասանուհին նկատում է․
«Ոչ մեկ իր տեղում չէ, ոչ մի բանն իր տեղում չի, ձուկը գլխից է փտած։ մենք բոլորս 2018-ին հավատում էինք, որ մեր երկրում գալու է սիրուն ժամանակաշրջան, բայց չէինք պատկերացնում, որ սենց է լինելու։ Այսօր եթե նրանք չեն ծառայում մեզ, պետք է հեռացնել, բայց չգիտեմ, թե ինչո՞ւ է հասարակությունը լռել»։
Այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է մոռացության տալու համար անցյալը, դերասանուհին չի ընդունում ու պարզաբանում է․
«Իմ պապերի, ամուսնուս տոհմի՝ Արա Գեղեցիկի մասին ո՞վ կարող է ասել, որ չհիշեմ, ես փոքրուց դրանով եմ մեծացել, հասկանո՞ւմ եք»։
Անդրադառնալով անձնական կյանքին ու խոսելով հասուն տարիքում կրկին ամուսնանալու և Կարեն Արայանի անվան շուրջ եղած տարակարծությունների մասին, Ալինան նշում է․
«Ոչ ոք ապահովագրված չէ, չես կարող իմանալ, թե վաղն ինչ կարող են սարքել գլխիդ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ասատուր Ասլանյան
–00–ԱՀ