Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում

Ռումինիայում մայիսի 4-ին նախագահական ընտրություններ են ընթանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ռումինական News.ro կայքը, նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը ընտրատեղամասերում ժամը 12-ի դրությամբ կազմել է 16,75 տոկոս՝ ընտրատեղամասերի բացումից հինգ ժամ անց:

Արտասահմանում քվեարկությունը կազմել է 19,54 տոկոս:

Մինչև ժամը 12:00-ը երկրում քվեարկել է 3 012 569 մարդ: Բուխարեստում մասնակցությունը կազմել է 16,78 տոկոս։

Ըստ աղբյուրի՝ սպասվում է, որ մոտ 18 միլիոն ռումինացի ընտրողներ  18 հազար 979 ընտրատեղամասերում կընտրեն իրենց նախագահին գրանցված 11 թեկնածուներից:

–00–ԱՀ