Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հոգեզավակը չէ, նրանց մոտեցումներն Արցախի խնդրի շուրջ տարբեր են. Սարգսյան

04/05/2025 Քաղաքական

Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի այսօրվա կառավարչին անվանել է խելապակաս, պատուհաս, արդյո՞ք դուք համարում եք, որ նրանց մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում միանման են՝ իհարկե ոչ։ Եթե մենք այդ կանխավարկածով առաջնորդվենք, նշանակում է, որ Լևոն Տեր- Պետրոսյանի նախագահության ժամանակ Հայաստանը դեմ էր, բայց Ղարաբաղը մենակ կռվեց ու հաղթե՞ց։ Այս մասին Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Իհարկե, այսօրվա Հայաստանի կառավարիչը եղել է  մի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում, բայց ՀՀ-ի երկրորդ նախագահը, երրորդ նախագահը ևս եղել են այդ թիմում, հիմա բոլորին խառնել, ինչ-որ մեկին վատաբանելու համար՝ ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ»,- նշեց նախագահը։

Սերժ Սարգսյանը հավելեց, որ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հոգեզավակը չէ, նրանց մոտեցումներն Արցախի խնդրի շուրջ տարբեր են։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00–ԱՀ