Որոշումը կայացված է․ Ռեալը ամռանը կվաճառի իր աստղային պաշտպանին
03/05/2025
Սպորտ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին տեղեկացնում է The Athletic պարբերականը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ «սերուցքայինները» մտադիր են բաժանվել 32-ամյա խաղացողից՝ պարբերաբար կրկնվող վնասվածքների և բարձր աշխատավարձի պատճառով։ Նշվում է նաև, որ «Ռեալը» ցանկանում է թեթևացնել աշխատավարձային սահմանաչափը, իսկ Ալաբայի հեռանալը կօգնի այդ հարցում։ Ավստրիացի ֆուտբոլիստը ներկայումս տարեկան ստանում է շուրջ 22.5 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ալաբան «Ռեալի» կազմում մասնակցել է ընդամենը 14 հանդիպման՝ առանց որևէ օգտակար գործողության։ Նրա պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։
–00—ՍՊ