ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 141 820 մարդ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Այսօր՝ 2025 թվականի մայիսի 3-ին, կազմակերպվել է համապետական շաբաթօրյակ։ Հայտնում են ՏԿԵՆ-ից։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները:
Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ /շուրջ՝ 141 820 մարդ/։
Շաբաթօրյակին ներգրավվել է 1194 միավոր տեխնիկա և կիրառվել է մաքրման տարբեր տեսակի շուրջ 49856 գործիք։
Աղբից մաքրվել են փողոցներ ու բակեր, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ ու ճանապարհամերձ տարածքներ, անտառամերձ տարածքներ, ափամերձ տարածքներ, այգիներ, պուրակներ, պատմամշակույթային հուշարձանների տարածքներ։ Վերացվել են 38.3 հա տարածքով մեծ աղբակույտեր ու աղբանոցներ։ Լվացվել են բազմաթիվ հուշարձաններ, մաքրվել են ջրավազաններ, ջրամբարներ, ոռոգման առուներ, սելավատարներ։
–00—ՍՊ