Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ Է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ․
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ: Նշելով այս տարեդարձը՝ մեր երկրների քաղաքացիները հարգում են նրանց հիշատակը, որ մարտադաշտերում և թիկունքում հաղթեցին՝ չխնայելով իրենց ուժն ու կյանքը։
Վստահ եմ, որ բարեկամության և փոխօգնության փառահեղ ավանդույթները, որոնք ամրապնդվել են այդ դժվարին տարիներին, այսուհետ ևս հուսալի հիմք կհանդիսանան Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացման համար:
Ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալությունը, սրտանց շնորհավորանքներն ու քաջառողջության, խաղաղության ու երկարակեցության մաղթանքները հայտնել Ադրբեջանի հողում բնակվող բոլոր վետերաններին», – ասված է նամակում:
–00—ՍՊ